Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. նա երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է
Advertisement 1000 x 90

Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. նա երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեսթ եմ հանձնել, որի պատասխանը ևս դրական էր:

Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում:

Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

Տեղեկացնում եմ, որ իմ բացակայության ընթացքում ինձ կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:

Խնդրում եմ բոլորին առավել լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության սահմանված կանոնները, լինել ավելի զգոն և զգույշ:

Բոլորիդ առողջություն եմ մաղթում»։



Նման նյութեր