Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուշադրությամբ կարդացի 71 էջանոց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թվականը։ Խոսեմ միայն ավիացիայից`փաստաթղթի 50-րդ էջում գրված է` Հայաստան այցելողը զբոսաշրջիկների թիվը մինչև 2050 թվականը հասցնենք տարեկան 15 միլիոնի։ 66-րդ էջում սահմանված է 12-րդ մեգանպատակը` Աշխարհի հետ կապված Հայաստան! Դրա մեկնաբանումը`Հայաստանը դարձնենք համաշխարհային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, տվյալների կարևորագույն հանգույց, որն իրար հետ է կապում հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև աշխարհի հայկական համայնքները։
Մի կողմ թողնենք, որ այս մեկնաբանությունը կապված Հայաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքի հետ նախկինում բազմիցս արծարծվել է`վերջին անգամ 2019ի ձմռանը մեր նախաձեռնող թիմի բիզնես տեսլականի մեջ, իսկ ո՞րն է վերևում ասվածին հասնելու գործիքակազմը։ Այն միակն է ելնելով համաշխարհային փորձից`ստեղծել և շահագործել դրոշակակիր ավիաընկերություն!
Արդյոք՞ այս փաստաթուղթը այդպես էլ կմնա թղթի վրա թե՞ իշխանությունը վերջապես լրջությամբ կզբաղվի ավիացիայով, անհրաժեշտ կադրերի պատրաստմամբ, օրենսդրական դաշտի իրական փոփոխությամբ, ավիացիոն մասնագետների ներգրավմամբ…
Հույսը մեռնում է վերջում»։