Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի
Advertisement 1000 x 90

Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ուշադրություն․․․

Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի։ Այս անգամ այդ պատերազմն այլ մեթոդներով է կիրառում։ Բացի առցանց հայկական տիրույթում հայերենով ապատեղեկատվություն տարածելու ընդունված ձևից՝ այս անգամ իրենց մեդիա դաշտով տարածում են «լուրեր», որոնք ոչ պաշտոնական են, սակայն տարածվում են Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից։ Կոչ անել չեմ սիրում, բայց կոչ եմ անում մեր լրատվականներին, որ նմանատիպ նյութերը չբերեն հայկական տիրույթ, քանի որ Ադրբեջանի նպատակը հենց դա է՝ իրենց մեդիաներով տարածել այնպիսի լուրեր, որոնք կարող են մեզ մոտ խուճապ առաջացնել, և մեր մեդիաները դրանք վերցնեն ու թարգմանած ներկայացնեն։

Զգունություն պետք է ոչ միայն սահմանում, այլ նաև տեղեկատվական ճակատում։

Կարեն Հովհաննիսյանի էջից:



Նման նյութեր