Առողջ բալիկ, երջանիկ ծնողներ շարքից ❤️❤️❤️
Ռաֆայելին հիշում եք չէ՞:
Անչափ ուրախ եմ տեղեկացնել, որ փոքրիկը երեկ վիրահատվել է (կոխլեար իմպլանտացիա), Գերմանիայի Գյուստրո քաղաքի հիվանդանոցում, որպեսզի լսի աշխարհի ձայները։ Վիրահատությունը շատ լավ է անցել։ Փոքրիկը իրեն շատ լավ է զգում։
Ռաֆայելի խոսակցական պրոցեսորը շուտով կմիացնեն եւ նա ընտանիքի հետ կվերդառնա Հայաստան։ Սպասենք Ռաֆալելի անդադար բլբլոցին ու օրական 5000 հարցին։
Այս տարի շատ ավելի բարդ էր ընտանիք ուղարկել արտասահման բուժման համար, կային չնախատեսված շատ խնդիրներ, բայց թիմային աշխատանքը եւ ճիշտ կազմակերպվածությունը, նույնիսկ Քովիդի ժամանակներում, միշտ էլ արդյունք են տալիս։
Շնորհակալ ենք բոլորին յուրաքանչյուր հանգանակված դրամի համար։ Դուք սեր եք, քանի որ կյանքեր եք փոխում։ ???
Լիլիթ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: