«Ադրբեջանի նախագահը սենսացիոն բացահայտումներ է արել, թե հայ ժողովրդից գաղտնի ինչ են իրենից խնդրել Փաշինյանն ու Մնացականյանը». Հայկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի նախագահը սենսացիոն բացահայտումներ է արել, թե հայ ժողովրդից գաղտնի ինչ են իրենից խնդրել Փաշինյանն ու Մնացականյանը». Հայկ Մարտիրոսյան

Հայաստանի իշխանության կողմից «հակառակորդ» և ոչ թշնամի հորջորջվող և վարչապետի կողմից ժամանակին «կիրթ մարդ» բնորոշված նախագահ Ալիևն աննախադեպ հայտարարություններ է արել: Նախ՝ ծայրահեղ անհարգալից է արտահայտվել անձամբ Փաշինյանի հասցեին՝ ակնարկելով, որ Փաշինյանն իր համար, ըստ էության, «ոչ ոք» է: Նախկինում երբևէ որևէ ղեկավարի հասցեին Ալիևն այդպես անհարգալից չէր խոսել: Թշնաբար՝ այո, անհարգալից՝ ոչ:

Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահը սենսացիոն բացահայտումներ է արել այն մասին, թե հայ ժողովրդից գաղտնի ինչպիսի բանակցություններ են ընթացել, ինչ են իրենից խնդրել Փաշինյանն ու Մնացականյանը և ինչպիսի, ըստ էության, դավաճանական ազդակներ են հղել տարբեր ուղիներով: Ակնհայտ է, որ Հայաստանում հակափաշինյանական ալիքի բարձրացման և Հայաստանի նոր իշխանության՝ ապազգային բնույթը բացահայտվելուն զուգահեռ պաշտոնական Երևանի համար Ադրբեջանին խոստացված զիջումների գնալն, ըստ էության, դարձել է անչափ դժվար: Անշուշտ, ինչպես միշտ, կգտնվեն այնպիսի ապոլեգիստ անուղեղներ, որ ինչպես միշտ, կհայտարարեն, թե Հայաստանի իշխանությունը դրանով դիվանագիտական քայլ է արել և խաբել Բաքվին: Չկա նման բան և չի կարող լինել: Նման կերպ չեն խաբում, և եթե նման կերպ են խաբում, ապա դա ոչ թե դիվանագիտություն է, այլ դիվանագիտական ավանակություն:

Ալիևը, ամենայն հավանականությամբ, ակնարկում է նաև, որ Փաշինյանի վրա լուրջ կոմպրոմատ ունի, որը հրապարակելուց կավարտի նրա քաղաքական կարիերան: Սա նաև հստակ շանտաժ է՝ ուղղված Փաշինյանին, ինչը ռիսկեր է պարունակում: Ծայրաստիճան և ստախոս պոպուլիզմով տարված գործիչներն անչափ խոցելի են կոմպրոմատային շանտաժի համար, և այս առումով Ալիևի այս արտահայտությունը մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի համար:

Այլևս ակնհայտ է այն, ինչ տարիներ շարունակ ասում և պնդում ենք: Բանակցային պրոցեսն՝ իր առկա տեսքով վնասակար էր Հայաստանի համար, Արցախի անկախությունը՝ հանցագործություն Երևանի և Ստեփանակերտի շահերի դեմ, իսկ ռազմաքաղաքական որևէ փոփոխություն չմտցնելը իշխանության գալուց հետո՝ աններելի հանցագործություն հայկական շահերի դեմ: Անհերքելի է նաև, որ, ինչպես վաղուց ենք կանխատեսում, Ադրբեջանն ակտիվորեն հող է նախապատրաստում ակտիվ ռազմական գործողությունների համար: Այս ամենից կարելի էր խուսափել, եթե Երևանում իշխանության չգային մարդիկ, որոնք քսաղաքականությունից և դիվանագիտությունից ոչինչ չեն հասկանում, բայց մեծամիտ են, ինչպես ոչ ոք, և դավաճանական հակումներ ունեն, ինչպես իրենց գաղափարական հոգեհայրը:

Կից նյութն այստեղ՝ Кто он такой, чтобы ставить нам условия – президент Алиев о Пашиняне

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր