
Նոր աշխարհակարգ հաստատելու համար հանդիպում են Թրումենը, Չերչիլն ու Ստալինը:
Մինչև Ստալինի ներկայանալը, Թրումենը՝ Չերչիլին:
– Լսիր, արի Ջոի հոգու հետ խաղանք:
– Խաղանք…
Հայտնվում է Ստալինը:
Չերչիլն ասում է.
– Պարոն Գեներալիսիմուս, այս գիշեր երազ տեսա, իբր աշխարհի կեսն իմն էր:
Թրումանն էլ, թե.
– Ես էլ եմ երազ տեսել: Երազում ամերիկյան մայրցամաքները և օվկիանոսներն իմն էին:
Ստալինը լսում է և ծխում…
– Ես էլ եմ երազ տեսել. աշխատասենյակ էին բերել ձեր այդ երազի փաստաթղթերը: Ոչինչ չհաստատեցի և չստորագրեցի:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը