Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ի աշնանը հայտարարում էր, թե հարյուր հազարավոր սփյուռքահայեր անհամբեր սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի վերադառնան Հայաստան։
Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ամբողջական զավթումից անցել է ավելի քան երկու տարի, իսկ ներգաղթ ոչ միայն չկա, այլև հարյուրավոր հայեր ամիսներ շարունակ միտինգ են անում կառավարության շենքի մոտ, որպեսզի կառավարությունը վերջապես կարողանա բանակցել ռուսների հետ, որ արտագաղթեն։ Նրանցից ոմանք էլ արդեն մի քանի օր ա՝ հացադուլ են անում։
Իսկ ամենազավեշտալին գիտեք որն է. հացադուլավորների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի օգնի մարդկանց արտագաղթել Հայաստանից
Փաստացի, Նիկոլը ներգաղթ խոստացողից դարձել է արտագաղթ կազմակերպող։ Էս է ստի կայսրության ողջ պերճանքն ու թշվառությունը։
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:
«Մեծ հայրենադարձություն» խոստացողից մինչև արտագաղթ կազմակերպող Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ի աշնանը հայտարարում էր, թե…
Gepostet von Narek Samsonyan am Donnerstag, 24. September 2020