«Փաշինյանական տրամաբանությամբ՝ եթե մասնակցել է որևէ գործարանի բացման, ու դրանք չեն աշխատում, ուրեմն ինքն էլ թալանել է ու սնանկացրել». Սևակ Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանական տրամաբանությամբ՝ եթե մասնակցել է որևէ գործարանի բացման, ու դրանք չեն աշխատում, ուրեմն ինքն էլ թալանել է ու սնանկացրել». Սևակ Հակոբյան

ԱԺ պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս՝ ինչո՞ւ Վանաձորի՝ մեքենա արտադրող գործարանը, որն անձամբ եք բացել, չի աշխատում։ Վարչապետը զարմանում է․ «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարան եմ բացե՞լ։ Հա՞, բացե՞լ եմ»։ Սկսում է կատակի տալ։ Հետո հրապարակվում է տեսանյութը, որ բացել է։ Դա էական չէ, նա ասածներից 100 անգամ թռել է, արածներից էլ։

Բայց նաև ուշագրավ մեղադրանք է Նիկոլ Փաշինյանը հնչեցնում, ասում է՝ առաջ եթե բացմանը գնում էին, ապա 5 կամ ավելի տոկոս այդ գործարանում փայ ունեին։ Իսկ հիմա որ ինքը գնում է, գնում է, որ իմանան՝ չունի։ Իհարկե, հիմար պնդում է (Հայաստանում եթե որևէ բան է կառուցվել, ուրեմն դա եղել է միայն իրենից առաջ, իսկ դա նշանակում է, որ ամբողջ Հայաստանում ինչ կա, նախկիններինն է, չնայած երկուսուկես տարում ոչինչ չբացահայտվեց)։ Բայց Փաշինյանն ԱԺ ամբիոնից, փաստորեն, հայտարարեց, որ երբ ինքը սրան-նրան վերագրում էր գործարան, երբ, օրինակ, հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, այսինչ գործարանն ու հանքն ունի, այդ հայտարարությունների միակ հիմքն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել էր գործարանի բացման արարողությանը։

Մարդը պարզ ասում է՝ առաջ գնում էին գործարանի բացման, ուրեմն՝ փայ ունեին։

Նիկոլ Փաշինյանը որ գործարանի բացմանը մասնակցել է, այդ գործարանը կարճ ժամանակ անց կա՛մ փակվել է, կա՛մ էլ փոքրացել է ու աշխատում է մի քանի հոգով։ Փաշինյանական տրամաբանությամբ կստացվի՝ եթե մասնակցել է որևէ գործարանի բացման, ու դրանք չեն աշխատում, ուրեմն ինքն էլ թալանել է ու սնանկացրել։

Սևակ Հակոբյանի էջից:

ԱԺ պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս՝ ինչո՞ւ Վանաձորի՝ մեքենա արտադրող գործարանը, որն անձամբ եք բացել, չի…

Gepostet von Sevak Hakobyan am Donnerstag, 24. September 2020



Նման նյութեր