Երջանկությունը երբեք կեսից չի միանա ձեր կյանքին: Այսինքն, չի միանա այն պահին, երբ ամբողջ էությամբ տրված եք տառապելուն: Իր թիկունքը պիտի լինի առանց անցյալի:
Երջանկությունը չի սիրում աշխատել մարդու հետ: Այն գալիս է միայն այն դեպքում, երբ ճանապարհը մաքուր է:
Երջանկությունը հետապնդում է ձեզ: Այն ձեր ներսում տարածություն է փնտրում: Պարզապես խցկվելու սովորություն չունի: Նրան անհրաժեշտ է հարյուր տոկոսանոց մաքուր տարածություն` որևէ մտահոգությամբ կամ խնդրով չզբաղեցված: Հենց նա ձեր մեջ գտնի այդպիսի տարածք, կմտնի:
Պետք չէ, որ նա առաջանա հաղթահանդեսով, նա ցուցադրական մուտքի կողմնակից չէ: Նա «օվսաննաների» սիրահար չէ, ինքը հենց «օվսաննան» է: Բայց երբ մտնում է, պիտի համոզված լինի, որ էմոցիոնալ որևէ մրցակից չունի: Ահա ինչու մի կողմ դրեք ձեր բոլոր խնդիրները:
Երջանկության առջև կյանքի գրեթե ամեն դրվագ վրիպակ է, որն ուղղելն իր գործը չէ: Նա պոկ չի գա մարդուց, բայց ներս կմտնի, երբ տեսնի, որ մարդը գոնե մի խնդրի հետ հաշիվը փակել է: Պատկերավոր ասած, հանգիստ է թողել այն սիրուն, որն այլևս չի սիրում իրեն:
Քանի որ ինքը էմոցիոնալ զգացում է, կարևոր է, որ դուք մնացած բոլոր ծանր զգացումների հետ հաշիվները փակեք:
Երջանկությունը չի գա, եթե դուք դեռ ատում եք մեկին, չի գա, եթե նախանձ ունեք ձեր մեջ: Ինքը ստերիլ հոգու զգացում է:
Երջանիկ մարդն ուրիշին ատելու ժամանակ չի ունենա: Նա ուրիշին նախանձելու ժամանակ չի ունենա:
Մտածեք երջանիկ լինելու մասին: Ավելի հեշտ բան չկա: Հատկապես, երբ երջանիկ լինելու համար որևէ պայման չկա:
Մհեր Արշակյանի ֆեյսբուքյան էջից:
ԵրջանկությունըԵրջանկությունը երբեք կեսից չի միանա ձեր կյանքին: Այսինքն, չի միանա այն պահին, երբ ամբողջ էությամբ տրված…
Gepostet von Mher Arshakyan am Donnerstag, 24. September 2020