
Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները: Իսկ ի՞նչ ստացվեց. ստացվեց, որ գործ ունենք կոմպրոմատների պայքարի հետ, որի նպատակը՝ երկուսի համար էլ իշխանությունը պահելն է: Այսինքն Արցախի ճակատագիրն այլևս երկրորդակա՞ն է դարձել:
Ահա թե ինչ է նշանակում փնտրել լուծումներ, որը կբավարարի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովուրդներին: Փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան, փնտրել այնտեղ, որտեղ ուժի կիրառման սպառնալիքը հասել է գագաթնակետին:
Փաշինյանն ալիևշինային խորհուրդ է տալիս Հայաստանի հետ չխոսել ուժի լեզվով, այնինչ Հայաստանի հետ առայժմ խոսում են շանտաժի լեզվով, և խոսում են հրապարակային:
Շուրջ 2,5 տարի բոլոր հարթակներից զգուշացնում ենք, որ արցախյան բանակցային գործընթացի հետ կապված ձեր ճամարտակություններն ու վտանգավոր հակասություններով լցված նյուվասյուկիզմը լավ տեղ չի տանելու: Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ:
Արտակ Զաքարյանի էջից:
https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/2623610934617146