Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից ու քաղհասարակության հետ հարաբերությունները վերականգնելու ջանքեր գործադրել
Advertisement 1000 x 90

Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից ու քաղհասարակության հետ հարաբերությունները վերականգնելու ջանքեր գործադրել

Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը` ակտիվ, գիտակից, մտածող, վերլուծող, հետևաբար նաև` ամենաշատը այս կամ այն որոշման հետ չհամաձայնվող, այս կամ այն քայլը քննադատող ու իր տարբերվող տեսակետները պահանջատիրոջ իրավունքով արտահայտող հատվածը:

Անտեսել այս մարդկանց, սրերով ընդունել քննադատությունը, ավելին` քամահրական ու վիրավորական վերաբերմունք ցույց տալ, նշանակում է կրակել սեփական ոտքին և վտանգել ոչ միայն ներկա իշխանության ամրությունը, այլև երկրի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն առհասարակ:

Ուստի կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից և օր առաջ սկսել ջանքեր գործադրել խարխլված կամուրջները վերականգնելու, իշխանություն-քաղ. հասարակություն առողջ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Ցավոք կասկած չունեմ, որ կառավարող կուսակցությունը միայնակ ունակ չէ դիմագրավելու ներքին ու արտաքին ահագնացող սպառնալիքներին, ուստի իր բնական դաշնակցին վանելն ու ամբարտավան մենակության մեջ խարխափելը համարում եմ կատարյալ անհեռատես ու կործանարար վարքագիծ:

Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական…

Gepostet von Edgar Arakelyan am Freitag, 25. September 2020



Նման նյութեր