Այնթապ գյուղում դժբախտ պատահարի զոհ է դարձել մոտ 30-ամյա մի տղամարդ։ Ինչպես տեղեկացնում է shamsնyan.com-ը, սեպտեմբերի 25-ին, ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, որը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել է։ Նա տեղում մահացել է։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։