ՄԱԿ-ում երեկվա Նիկոլ Փաշինյանի ելույթով Հայաստանը ՎԵՐՋԱՊԵՍ արժանի, հավասարակշռված ու ճիշտ շեշտադրումներով պատասխանեց Ադրբեջանի կողմից ծավալվող նենգ արշավին:
– Հուլիսյան իրադարձությունների հեղինակն Ադրբեջանն էր, որը անգամ սպառնում էր հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին:
– Պատերազմ սկսելու Ադրբեջանի սպառնալիքն այլևս, առավել քան երբևէ, անիմաստ է: Բաքվի թվացյալ այդ խաղաքարտն իրեն սպառել է:
– Կարգավորման գործընթացի հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքը, որն արդեն իսկ ճանաչվել է միջնորդների և միջազգային հանրության կողմից:
– Արցախի ժողովրդի անվտանգությունը գերակայություն է, այսինքն` չի լինելու այնպիսի զիջում, որը կթուլացնի կամ հարցականի տակ կդնի անվտանգության ապահովումը:
– Անհրաժեշտ է կյանքի կոչել հադադարի ամրապնդման բոլոր եղած պայմանավորվածությունները` Վիեննայից, Սանկտ-Պետերբուրգից մինչև Դուշանբե:
– Թուրքիան ներկայիս ագրեսիվ քաղաքականությամբ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:
Այժմ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը զերծ մնա իրեն բնորոշ էմոցիոնալ պոռթկումներից և հետևողական կերպով ու շատ ակտիվ առաջ տանի այս գիծը միջազգային հարթակներում: Մեզ պետք է շատ խոսել և շատ բարձր, որպեսզի թույլ չտանք ադրբեջանական կեղծիքը գերակշռի:
Հ. Գ. Շատ հետաքրքիր է, որ այս ելույթում խմբագրվել ու շտկվել էին վերջին օրերին ԱԳՆ-ի ու վարչապետի հայտարարություններում տեղ գտած ոչ կոռեկտ, խնդրահարույց և ավելորդ ձևակերպումները:
Աննա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
ՄԱԿ-ում երեկվա Նիկոլ Փաշինյանի ելույթով Հայաստանը ՎԵՐՋԱՊԵՍ արժանի, հավասարակշռված ու ճիշտ շեշտադրումներով պատասխանեց…
Gepostet von Anna Karapetyan am Freitag, 25. September 2020