Օխլոսը ցնծում է՝ խոշոր գործարար են բանտարկել: Ճիշտ այդպես օխլոսը ցնծում էր 100 տարի առաջ, երբ բոլշևիկները գործարարներին էին բանտարկում ու նրանց ձեռնարկություններն էին ոչնչացնում, հետո այդ ցնծացող օխլոսը սկսեց սովից սատկել:
Հիմա մեր օխլոսը չի հասկանում, որ շուտով այդ գործարարների (որոնց հալածում ու բանտարկում են) ձեռնարկությունները փակվելու են, պետության եկամուտները կրճատվելու են, իրենք զրկվելու են աշխատատեղերից, թոշակ ու նպաստ չեն ստանալու, ու այդպես շարունակ:
Կարճ ասած՝ ամեն ինչ ճիշտ է, թավիշների ռեժիմը հետևողականորեն իրագործում է այն, ինչ որ պիտի իրագործեր, այսինքն՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի առանց այն էլ խղճուկ վիճակում գտնվող տնտեսությունն ավելի վատ վիճակում հայտնվի:
Հա, ու մի բան էլ․ այլևս Հայաստանում հայազգի մեծահարուստներ չեն լինի, դա ոչ նորմալ վիճակ էր, հիմա այդ «անոմալիան» թավշյա ռեժիմը հետևողականորեն կվերացնի:
Թորոս Ալեքսանյանի էջից:
Օխլոսը ցնծում է՝ խոշոր գործարար են բանտարկել, նույն այդպես օխլոսը ցնծում էր 100 տարի առաջ, երբ բոլշևիկները գործարարներին…
Gepostet von Toros Aleksanyan am Samstag, 26. September 2020