Mini-LED պլանշետները և համակարգիչները կկարողանան ցուցադրել իսկական սև գույնը՝ առանց OLED-ների պիքսելների այրման վտանգի:
Հայտնի վերլուծաբան Մին Չի-Կուոն, որը մասնագիտացած է Apple-ում, խոսել է առաջիկայում առաջին մինի-LED սարքը` նոր iPad Pro-ն թողարկելու՝ ընկերության ծրագրերի մասին:
Վերլուծաբանի խոսքով՝ iPad Pro-ի մինի-LED-ով զանգվածային արտադրությունը կսկսվի 2020-ի չորրորդ եռամսյակում: Այսպիսով, ամենայն հավանականությամբ, այն կներկայացվի 2021 թվականի սկզբին: Այս մասին հայտնում է MacRumors-ը` հղում կատարելով վերլուծաբանի զեկույցին:
Mini-LED-ները նոր սերնդի դիսփլեյներ են, որոնք համատեղում են OLED-ի առանձնահատկությունները։
Մոտ ապագայում Apple-ը վեց սարք է պատրաստում mini-LED-ով՝ iPad Pro 12.9, iMac Pro 27, MacBook Pro 14.1, MacBook Pro 16, iPad 10.2 և iPad Mini 7.9: Վերլուծաբանը կանխատեսում է, որ հաջորդ տարի ընկերությունը կունենա նոր դիսփլեյներով պլանշետների 30-40% և նոութբուքերի 20-30%:
Միևնույն ժամանակ, դեռ հայտնի չէ, թե ինչպես են ազդելու նոր մինի-լուսադիոդային դիսփլեյները պլանշետների և նոութբուքերի գնի վրա, և արդյո՞ք Apple-ը նախատեսում է դրանք օգտագործել սմարթֆոններում:
Սիրարփի Աղաբաբյան