
Սմարթֆոնը դառնում է ավելի «պրոֆեսիոնալ»:
Ինսայդեր Ջոն Պրոսերը տեղադրել է iPhone 12 Pro Max-ի նախատիպի լուսանկարը, ինչպես նաև փոխանցել է ապագա ֆլագմենի մասին առաջին մանրամասները: Իր թվիթերյան միկրոբոլոգում նա ցույց է տվել, թե ինչով է տարբերվելու նոր արտադրանքը նախորդներից:
Չնայած Պրոսերի լավ հեղինակությանը, պետք է հիշել, որ նախատիպերը կարող են փոխվել մինչև թողարկման պահը: Բացի այդ, ոչ պաշտոնական մոդելների տարբեր տարբերակները կարող են ունենալ տարբեր գործառույթներ:
https://twitter.com/jon_prosser/status/1298404350520365057?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1298404350520365057%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fhi-tech.mail.ru%2Fnews%2Ffishki_iphone_12_pro_max%2F
Ինսայդերի տեղեկություններից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ տեսախցիկի և Face ID-ի կտրվածքները ոչ մի տեղ չեն անհետացել և նույնիսկ պահպանել են նույն չափը: Դիսփլեյը, կարծես, մի փոքր մեծացել է, ինչն ազդում է եզրագծերի չափի վրա։
Սարքի ֆոտոխցիկի կարգավորումներում հնարավոր դարձավ վերահսկել լիդարի աշխատանքը, ինչպես նաև դանդաղ շարժման ռեժիմում 240 կ/վրկ հաճախականությամբ նկարահանման 4K լուծման տարբերակը: Սմարթֆոնը կսովորի նկարել «բարելավված գիշերային ռեժիմով»։ Բացի այդ, ավելացվել է «առաջադեմ աղմուկի իջեցում» պարամետրը:
IPhone 12 Pro Max-ի որոշ նախատիպեր հագեցած են 120 Հց հաճախականությամբ էկրաններով` համապատասխան պարամետրերը հայտնվել են համակարգի կարգավորումներում:
Սիրարփի Աղաբաբյան