5 պարզ միջոց Android-ի հիշողությունը մաքրելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 պարզ միջոց Android-ի հիշողությունը մաքրելու համար

Ինչ և ինչպես հեռացնել, որպեսզի հետագայում չզղջաք:

Ծրագրերը, լուսանկարները և համակարգային ֆայլերը անընդհատ շատանում են: Եթե ​​դուք օգտագործում եք հին Android սմարթֆոն կամ նույնիսկ նոր, բայց բյուդջետային  գների սեգմենտում, ապա հեշտությամբ կարող եք ունենալ հիշողության խնդիր։ Ահա, թե ինչ կարող եք անել այս խնդիրը շտկելու համար:

Ջնջեք ավելորդ հավելվածները

Սովորաբար, առավել օգտագործվող ծրագրերը սոցիալական մեդիա հարթակներն ու ակնթարթային մեսենջերներն են, փոստը, բրաուզերները և մի քանի օգնական ծառայություններ: Այնուամենայնիվ, ձեր սմարթֆոնի հիշողության մեջ հավանաբար կան մի քանի ծրագրեր, որոնք գործնականում չեք օգտագործում: Դա կարող է լինել  եղանակի տեսության ծառայությունը, լուսանկարների խմբագիրները կամ երկար մոռացված խաղը. դրանք կարող են լինել բավականին ծանր:

Android-ի պարամետրերում կարող եք ստուգել, ​​թե որքան տեղ է գրավում յուրաքանչյուր հավելված: Բացեք «Հիշողություն» կամ «Պահեստավորում» բաժինը, անցեք հավելվածների ցանկ և տեսակավորեք հավելվածները ըստ չափի: Այսպիսով, դուք կարող եք տեսնել բոլոր ծանր հավելվածները։

Ջնջեք հավելվածների հիշողությունը (քեշ)

Ծրագրերի ցանկը տեսակավորելիս կարող եք նաև տեսնել, թե որքան հիշողություն են պարունակում ձեր նախընտրած մեսենջերներն ու սոցիալական ցանցերը: Նման ծրագրերը կարող են ամբողջությամբ «ուտել» սմարթֆոնի ամբողջ հիշողությունը, քանի որ դրանք միշտ կարող են բեռնել մեդիա ֆայլերը զրուցարաններից: Այնուամենայնիվ, սա շքեղությունը կարող է  լինել նվազագույն քանակությամբ ներքին հիշողություն ունեցող սմարթֆոնների համար:

Հավելվածների տվյալները կարող եք ուղղակիորեն ջնջել «Հիշողություն» բաժնի հատուկ կետի միջոցով, որտեղ անհրաժեշտ է ընտրել հատուկ ծրագիր և մաքրել դրա քեշը: Telegram-ի համար, որտեղ դուք կարող եք ինքնուրույն ընտրել մեդիա ֆայլերի պահպանման ժամկետը, կա առանձին հրահանգ:

Մեսենջերներից բացի հիշողությունը կարող են խլել  նաև երաժշտական հավելվածները, որոնք արխիվացնում են երգեր, քարտեզները և այլն։

Տեղափոխեք նկարները ամպային ծառայություններ

Ձեր լուսանկարները կարող են շատ հիշողություն խլել: Դրանք փոխանցեք ամպային պահեստներին, օրինակ՝ «Google Photos»-ին․ այս ծառայության միջոցով նկարները միշտ հասանելի կլինեն, երբ ինտերնետ կա, բայց դրանք չեն պահվի սմարթֆոնի մեջ։

Օգտվեք Google Files հավելվածից

Շատ ցածր գներով սմարթֆոններում Google Files ծրագիրը նախապես տեղադրված է: Այնուամենայնիվ, եթե այն չունեք ձեր սմարթֆոնում, ապա կարող եք անվճար ներբեռնել: Դրա հիմնական առավելությունը խելացի որոնումն է և ավելորդ ֆայլերի ճշգրիտ ջնջումը: Դրանք կարող են լինել հին ծրագրեր, դատարկ, անօգուտ  ժամանակավոր ֆայլեր, կրկնօրինակներ կամ մի բան, որը երկար ժամանակ չեք օգտագործել:

Տեղափոխեք ֆայլերը հիշողության քարտի վրա

Այս հուշումը վերաբերում է միայն այն սմարթֆոններին, որոնք ունեն microSD քարտի բնիկ: Դրա վրա դուք կարող եք թողնել ոչ միայն վիդեո ֆայլեր կամ երաժշտություն, այլև ծանր ծրագրեր: Այս դեպքում քարտը կարող է աշխատել որպես ներքին պահեստավորման մաս: Դա անելու համար հարկավոր է գնալ կարգավորումներ, բացել հիշողության բաժինը, գնալ SD-քարտի մենյու և ֆորմատ անել այն։

Սիրարփի Աղաբաբյան