Ոչ թանկարժեք, բայց լավ որակներով սմարթֆոններ, որոնք ակտուալ կլինեն 2020 թվականին։
- Google Pixel 3a
Դիսփլեյ՝ 5,6 դյույմ, OLED՝ 1,080 x 2,220 պիքսել
Պրոցեսոր՝ Snapdragon 670
Ֆոտոխցիկներ՝ հիմնական՝ 12,2 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ
Հիշողություն՝ 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին
Մարտկոց՝ 3000 մԱժ
Օպերացիոն համակարգ՝ Android 9
Pixel 3a-ի գլխավոր առանձնահատկությունը նրա հիմնական ֆոտոխցիկն է: Սմարթֆոնն ունի միայն մեկը, բայց այն նկարահանում է գերազանց մակարդակով միջին որակի սմարթֆոնի համար: Pixel 3a-ը պարծենում է նաև «մաքուր» Android-ով: Ավելին, սարքը պարբերաբար կստանա համակարգի նոր տարբերակներ և անվտանգության նորմեր:
Թերություններից կարելի է նշել պլաստիկ պատյանը և ոչ ամենաբարձր կատարողականությունը: Սարքն արդեն դուրս է բերվել արտադրությունից, բայց դեռ կարող եք այն ձեռք բերել:
- iPhone SE (2020)
Դիսփլեյ՝ 4,7 դյույմ, IPS, 750 × 1334 պիքսել
Պրոցեսոր՝ Apple A13 Bionic, վեցմիջուկային
Ֆոտոխցիկներ՝ հիմնական՝ 12 ՄՊ, դիմային՝ 7 ՄՊ
Հիշողություն՝ 3 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին
Մարտկոց՝ 1 821 մԱԺ
Օպերացիոն համակարգ՝ IOS 13
Եթե դուք կարոտում եք կոմպակտ սմարթֆոնները, ապա ձեզ անպայման դուր կգա iPhone SE-ի վերջին տարբերակը: Սարքը չի կարող պարծենալ տեսախցիկի բարդ համակարգով: Բայց դուք ստանում եք նորաձև և արդյունավետ սարք, որը կարելի է հարմարավետորեն օգտագործել մեկ ձեռքով: Եվ գինն ընդունելի է, հատկապես Apple-ի ստանդարտներով:
- OnePlus 7T
Դիսփլեյ՝ 6.55 դյույմ, AMOLED՝ 1,080 x 2,400 պիքսել
Պրոցեսոր՝ Snapdragon 855+, ութմիջուկային
Տեսախցիկներ՝ հիմնական՝ 48 ՄՊ, 12 ՄՊ և 16 ՄՊ; դիմային՝ 16 ՄՊ
Հիշողություն՝ 8 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին
Մարտկոց՝ 3 800 մԱժ:
Օպերացիոն համակարգ՝ OxygenOS 10՝ հիմնված Android 10-ի վրա
OnePlus 7T-ը ունի հիանալի կատարողականություն՝ շնորհիվ իր հզոր պրոցեսորի և օպերատիվ հիշողության: Սմարթֆոնն ունի լավ տեսախցիկներ և դիզայն: Այս ամենը սմարթֆոնը վաճառքների հիթ դարձրեց նախորդ տարի: OnePlus 7T-ն այլևս չի զարմացնում, բայց այն շարունակում է մնալ շատ գրավիչ սմարթֆոն:
- OnePlus 8 Pro
Դիսփլեյ՝ 6.78 դյույմ, AMOLED, 1,440 x 3,168 պիքսել
Պրոցեսոր՝ Snapdragon 865, ութմիջուկային
Տեսախցիկներ՝ հիմնական՝ 48 ՄՊ, 48 ՄՊ, 8 Մպ և 5 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ
Հիշողություն՝ 8 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին
Մարտկոց՝ 4510 մԱԺ
Օպերացիոն համակարգ՝ OxygenOS 10՝ հիմնված Android 10-ի վրա
OnePlus-ը ավանդաբար գոհացնում է օգտվողներին գերազանց ֆլագմեններով: Եվ OnePlus 8 Pro-ը բացառություն չէ: Սարքը ստացել է հիանալի էկրան, բարձրակարգ կատարողականություն, հզոր տեսախցիկներ և գեղեցիկ տեսք։
- Samsung Galaxy S10 և Galaxy S10+
Դիսլփեյ՝ 6.1 դյույմ S10 / 6.4 դյույմ S10 + Dynamic AMOLED; 1,440 × 3,040 պիքսել
Պրոցեսոր՝ Exynos 9820 կամ Snapdragon 855, ութմիջուկային
Տեսախցիկներ՝ հիմնական ՝ 16 ՄՊ և երկու 12 ՄՊ խցիկ, դիմային՝ 10 ՄՊ
Հիշողություն՝ 8 ԳԲ օպերատիվ S10 / 8 ԳԲ օպերատիվ S10 +; 128 ԳԲ ներքին + microSD բնիկ
Մարտկոց` 3400 մԱժ S10 / 4100 մԱԺ S10 +
Օպերացիոն համակարգ՝ Android 9
Բոլոր առումներով, Samsung Galaxy S10-ը պրեմիում սարք է: Այն գեղեցիկ սարք է` բարձր արդյունավետությամբ, մեծ պայծառ էկրանով և լավ տեսախցիկներով: Կա նաև ականջակալների խցիկ, որը միշտ չէ, որ բնորոշ է թանկարժեք սարքերի համար:
Իսկ առավել պահանջկոտ օգտվողների համար Samsung-ը թողարկել է Galaxy S10 + տարբերակը` մի փոքր ավելի մեծ էկրանով, մարտկոցի մեծ հզորությամբ և առջևի լրացուցիչ տեսախցիկով:
- Huawei P30 Pro
Դիսլփեյ՝ 6.47 դյույմ, OLED՝ 1,080 x 2,340 պիքսել
Պրոցեսոր՝ HiSilicon Kirin 980, ութմիջուկային
Տեսախցիկներ՝ հիմնական՝ 40 ՄՊ, 8 ՄՊ, 20 ՄՊ; դիմային՝ 32 ՄՊ
Հիշողություն՝ 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին + Nano հիշողության քարտ
Մարտկոց` 4 200 մԱԺ
Օպերացիոն համակարգ՝ Android 9
Huawei P30 Pro-ն ներկայացվել է որպես գերազանց տեսախցիկով հեռախոս: Ֆոտոխցիկը հատկապես լավն է հեռավոր առարկաներ նկարահանելիս, ինչը հեշտացնում է 5x օպտիկական խոշորացումը։ Մնացած պարամետրերը` վառ մեծ էկրանից մինչև հզոր մարտկոց, նույնպես տպավորիչ են: Սարքը չունի միայն ստերեո բարձրախոսներ:
- iPhone XR
Դիսփլեյ՝ 6.1 դյույմ, IPS՝ 828 x 1,792 պիքսել
Պրոցեսոր՝ Apple A12 Bionic, վեցմիջուկային
Ֆոտոխցիկներ՝ հիմնական՝ 12 ՄՊ, դիմային՝ 7 ՄՊ
Հիշողություն՝ 3 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին
Մարտկոց՝ 2,942 մԱԺ
Օպերացիոն համակարգ՝ IOS 12
Համեմատաբար էժան սարք, որը կարող է լավ տարբերակ լինել նրանց համար, ովքեր սկզբունքայնորեն ցանկանում են Apple սմարթֆոն, բայց չեն ցանկանում հավելյալ վճարել առաջադեմ սարքերի համար: IPhone XR-ն ունի ընդամենը երկու տեսախցիկ՝ հիմնական և դիմային: Սարքում չկան iPhone-ի ավելի թանկ մոդելներում հայտնված լանդշաֆտային և դիմանկարային լրացուցիչ հնարավորությունները: Բայց գնորդը կստանա նորաձև սարք, լավ կատարողականությամբ։ Բացի այդ, Apple-ը երկար ժամանակ կթարմացնի iOS-ը XR-ից մինչև վերջին տարբերակները:
Սիրարփի Աղաբաբյան