«Կարևոր հանգամանք կա, որին պետք է շատ ուշադիր լինենք։ Թուրքիայի գործոնը»
Advertisement 1000 x 90

«Կարևոր հանգամանք կա, որին պետք է շատ ուշադիր լինենք։ Թուրքիայի գործոնը»

Կարևոր հանգամանք կա, որին պետք է շատ ուշադիր լինենք։ Թուրքիայի գործոնը։ Flightradar24 կայքում հստակ երևում է, որ թուրքական հետախուզական անօդաչու սարքեր են աշխատում Հայաստանի սահմանում։ Ակնհայտ է՝ զորքերի տեղաշարժին են հետևում։ Բայց չի բացառվում նաև այլ ագրեսիվ գործողություններ։ Մանավանդ, որ իրենք բացահայտ են հայտարարում Ադրբեջանին աջակցելու մասին։Ինչու՞ եմ սրա մասին այստեղ գրում։ Պարզ պատճառով։ Տեսնում եմ, որ շատ մարդիկ ինքնուրույն Արցախ են գնում՝ այնտեղ որևէ կերպ օգտակար լինելու ցանկությամբ։ Դա իհարկե շատ լավ է։ Բայց, սիրելի ընկերներ, միշտ հիշեք, որ պատերազմի ժամանակ պետությունն է որոշում, թե ով որտեղ կարող է օգտակար լինել և ինչ աստիճան։ Ինքնուրույն որոշումներ մի կայացրեք։ Էս դրության միջ միակ տեղը որ պետք է գնալ, դա զինկոմիսարիատներն էն ու ՊՆ հետ իրենց գործը համակարգող կառույցներ։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից: