
Այսօր նամակներով դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ տեղեկացնելով նախօրեին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ մարտական գործողությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի մասին։ Կոչ եմ արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի՝ ոչ միայն տարածաշրջանի, այլև համընդհանուր անվտանգությանը սպառնացող գործողությունները և քայլեր նախաձեռնել հետագա սրացումները կանխելու ուղղությամբ։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/andranik.kocharyan.33/posts/3412098522181230