
Արդարադատության նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով։
Անհետաձգելի նոտարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ կտակներ և լիազորագրեր վավերացնելու /կազմելու/ համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 555-772»։