Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և սկսվել կամավորների հավաքագրում։ Բազմաթիվ իրական հայրենասեր երիտասարդներ կամավորագրվում են և ամեն օր մեկնում պաշտպանելու մեր սահմանները։
Analitik.am-ը փորձեց պարզել, թե որտեղ է գտնվում այս պահին սորոսական Արսեն Խառատյանը, ով թուրքերին ներելու պատրաստակամություն էր հայտնել։
Analitik.am-ի լրագրողը փորձեց պարզել՝ արդյոք Արսեն Խառատյանը կամավորագրվելու է, թե ոչ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ վերջինս հանգստի նպատակով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հրանուշ Խառատյանին հաջողվել է իր որդուն տեղափոխել ռազմական գործողություններից հնարավորինս հեռու անվտանգ վայր։ Մեր լրագրողի հարցն էլ առ այն՝ արդյոք Խառատյանը կամավորագրվելու է, մնաց անպատասխան։