Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսել։ Այժմ Արցախյան սահմանի ամբողջ երկայնքով ընթանում են մարտեր։ Հայ֊ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել առայժմ միայն Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվելու է ընդհանուր զորահավաք։
Ներկայացնում ենք մարտերի երկրորդ օրվա իրադարձությունների թարմացվող լրահոսը․
16։20
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա:
14։25
[Թարմացում] ՊԲ֊ն հայտնում է, որ հրապարակված ցուցակի զինծառայողներից մեկը չի մահացել, վիրավոր է։ Հայկական կողմը ընդհանուր կորուստներն այս պահին՝ 58։ ՊԲ-ն հայտնում է, որ այսօր զոհվել է 28 հայ զինծառայող։ Պատերազմի մեկնարկից մինչ այժմ ընդհանուր առմամբ զոհվել է 59 հայ զինծառայող։
Ավելի մանրամասն՝ razm.info