Ո՛չ մի թուրք, ո՛չ մի պակիստանցի կամ այլազգի չի կարող մեզ զրկել մեր Հայրենիքում ապրելու իրավունքից
Advertisement 1000 x 90

Ո՛չ մի թուրք, ո՛չ մի պակիստանցի կամ այլազգի չի կարող մեզ զրկել մեր Հայրենիքում ապրելու իրավունքից

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան պսիխոպատ էրդողանն իր դաշնակից անմեղսունակ ալիևի հետ հարձակվեց Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության վրա։ Առաջնագիծ բերելով տարբեր վարձկան, արյունարբու իսլամիստ ջիհադիստների և ահաբեկիչների, ռմբակոծելով Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերը, պատերազմի թատերաբեմ դարձնելով Արցախն ու Հայաստանը՝ էրդողանը չի սահմանափակվելու միայն այսքանով։ Տարածաշրջանում պատերազմ սանձազերծելով (տևողության, ընթացքի և դրսևորումների անկանխատեսելիությամբ)` ակնհայտ է, որ նա որոշել է Կովկասն այրել իր ոտքերի տակ։

Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի անվտանգությամբ հետաքրքրված ռազմաքաղաքական էլիտաները, վերլուծաբանները, հակամարտող կողմերի միջև հավասարության նշաններ դնելով և հեռակա խորհուրդներ տալով, անուղղակի սատարում են էրդողանի և ալիևի արյունոտ ծրագրերին։

Հայաստանն այսօր մենակ պայքարի է ելել մինչև ատամները զինված, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ։

Հայ ժողովուրդը Արցախյան ողջ գոյամարտի ընթացքում ռազմի դաշտում նվաճել և շուրջ 30 տարի ամեն օր պաշտպանել է Արցախի հողը ոտնձգություններից։

Այսօր նորից զինվոր ու գեներալ ճակատ են գնացել, իսկ մենք՝ բոլորս, մայր ու մանուկ, զենքը ձեռքերիս, սպասում ենք․․․

Ո՛չ մի թուրք, ո՛չ մի պակիստանցի կամ այլազգի վարձկան չի կարող մեզ զրկել մեր Հայրենիքում ապրելու իրավունքից։

Արցախի իմ քույրե՛ր, եղբյարնե՛ր, մեր պայքարն արդա՛ր է, մեր նպատակն՝ ազնի՛վ։ Արտասվելու իրավունք և ժամանակ չունե՛նք։

Ազգովին աղոթենք առ Աստված ճակատ մեկնած մեր զինվորների, սպաների, գեներալների, կամավորականների համար և հոգեպես պատրաստ լինենք երկարատև պայքարի։

Իսկ ալիևն ու էրդողանը թող կարդան Բուլատ Օկուջավայի խոսքերը․ «Когда я кажусь себе гениальным, я иду мыть посуду», որովհետև շուտով մեր գեներալներն ու սպաները պարտադրելու են նրանց ընդմիշտ «տեղակայվել» իրենց խոհանոցներում։

Ռուզաննա Խաչատրյան



Նման նյութեր