«Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ռոմա» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Լեռնային Ղարաբաղի դեմ դեռևս շարունակվում են ծանր ռազմական մարտերը, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծության է ենթարկվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսված և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման։ Բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումն անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն ուղղված ցանկացած աջակցություն, ներառյալ՝ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար»,- գրել է Մխիթարյանը։

Մարզիկը նաև կոչ է արել «միջազգային հանրությանը և դաշնակիցներին շտապ միջոցներ ձեռնարկել ևս մեկ Ցեղասպանությունից խուսափելու համար»։

 



Նման նյութեր