
1990 թվականին ծնված Հովիկ Խաչատրյանը զոհված ազատամարտիկի որդի էր, հայրն էլ իր տարիքում Ոսկեպարի մարտերին է զոհվել՝ Շուշիի ազատագրման օրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը՝ պատմելով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովիկ Խաչատրյանի մասին:
Համայնքապետը նշեց, որ զոհվածի մայրը մանկավարժ է: «Հովիկը նոր էր ամուսնացել, շուտով առաջնեկը կծնվի»,-ասաց նա: