
Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ երեխաներ, մեր զինվորներին չվնասելու համար զգոն եղեք սոցցանցերում։ TikTok-ում ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ մեր զինվորների, կամավորներին տեղափոխող ավտոբուսների, տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր։
Թշնամին դիտարկում է համացանցը, և ցանկացած տեսանյութ մեր զինվորներին ու մարտական տեխնիկան վերածում է թիրախի։ ԱՆՋԱՏԵՔ ձեր տեղորոշումը . (գեոլոկացիան), ՄԻ՛ ՇՓՎԵՔ անծանոթ և կասկածելի օգտատերերի հետ։
Հիշե՛ք, սոցիալական ցանցերում մեր զինվորը նաև դո՛ւք եք։ #հաղթելուենք»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2801239023486701&id=100008018927331