«Հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ». Գագիկ Համբարյան

Հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ

Մինչ մեր փառապանծ բանակը ծանր մարտեր է մղում Արցախում, որի պատճառներին հետագայում անպայման կանդրադառնամ, Հայաստանի իշխանությունների փայատեր համարվող և պետական մտածելակերպից զուրկ որոշներն անցել են բացահայտ հակառուսական քարոզչության… Սրանց գլխավոր նպատակն է ավելի վատթարացնել հայ-ռուսական առանց այդ էլ վատ հարաբերությունները և էլ ավելի դյուրին դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ քաղաքականությունը… Արսեն Խառատյանի պահով ամեն ինչ պարզ է…

Իսկ ԱԺ նախագահի սորոսամոլ «հուզված» տիկինը լավ կլինի` զբաղվի իր սիրելի գործով՝ անձրևանոց պահողի հետ ման գա ամուսնու կողքին ու քիչ զբաղվի քաղաքական, իսկ այս պարագայում՝ աշխարհաքաղաքական վերլուծություններով ու ի ցույց դնի իր անգրագիտությունը…

Հանգիստ վե՛ր ընկեք տեղերդ ու չփորձեք այս կարևոր պահին, Ձեր անձնական շահերից դուրս գալով, պառակտել հասարակությունը…

Հ.Գ. Ի դեպ, Ալիևի հակասորոսական հռետորաբանությունը պատահական չէ… Պրիմիտիվ խաղ է, որով փորձում է ցույց տալ, որ իր և Սորոսի միջև իբրև թե կապ չկա…



Նման նյութեր