Արդեն քանի օր կռիվ ենք տալիս կենաց ու մահու։ Ազգովի բռունցք դարձած, հանապազօրյա աղոթքներով, ողորմություն ենք խնդրում՝ փառավորելու մեր ազգի անկոտրում զավակներին, Աստծո ընտրած մեր ժողովրդին շնորհներով օծելու, չտկարացող զորություն տալու, մխիթարելու։
Օգնիր մեզ , Մարիամ, փորձանքի մեջ եղողների փրկիչ, հավատացյալների մխիթարություն ու ապավեն։
Ուզում ենք նորից նայել աշխարհին լիացած, ժպտուն ու գոհ աչքերով, հաղթելով ՝ ապրել անչար ու բարի՝ գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես…
Աստված պահապան մեր զինվորներին և մեր ժողովրդին։
«Ասոմ են, իբր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր։
Լսո՞ւմ ես, Մարիա՛մ,
Ինձ ներս ու դրսից կապո՜ւյտ հագցըրու…»
Պարույր Սևակ
Our prayers and thoughts are with our compatriots who are defending our land. We shall win for our cause is just…God…
Gepostet von Project LA am Mittwoch, 30. September 2020