Հային հնարավոր չէ հաղթել, քանի որ…
Advertisement 1000 x 90

Հային հնարավոր չէ հաղթել, քանի որ…

ՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՂԹԵԼ

քանի որ.

  1. Առաջնագիծ գնալու համար ծանոթ է խառնում։
  2. Ձանձրանում է խփած տանկերի թիվը հաշվելուց։
  3. Աղջիկները տունը չմնալու վտանգի ներքո մոտիվացնում են զինվորների վերադարձը։
  4. Ազգը դառնում է բանակ և զինվորների հետ փորձում ազատագրել Վարազաթումբը, Շահումյանը, Գետաշենը…
  5. Վճռական պահին տարամետ քաղաքական մոտեցումներ ունեցող գեներալները վերստին նստում են մեկ սեղանի շուրջ։
  6. Պետության գլուխը ճեպազրույցին հուշում է թարգմանիչին, որ վերջինս շեշտի “Դատաստան” բառը։
  7. Պետության գլուխը ազգի հավաքական սիմվոլն է, նրա խոսափողը, լեզուն, բարբառը, խիղճը, հավատամքը։
  8. Հայ հոգևորականը նայելով երիտասարդների աչքերի մեջ հասկանում է, որ նրանք ավելի շատ են սիրում Հայրենիքը, քան ինքը հավատում է Աստծուն։
  9. Գյումրեցու անեկդոտի իրական մոտիվներով որդին ռազմաճակատում պատահաբար հանդիպում է հորը։
  10. Թշնամին ձեռք է բերում ոչ միայն վազելու, այլև թռչելու, իսկ ապագայում նաև վստահաբար՝ լողալու բարձր որակներ։
  11. Միջազգային հանրության ուշադրությունը փորձում է գրավել ԼԳԲՏ համայնքին առաջնագիծ ուղղորդելով։

12.Հայը ԱԹՍ ավելի հաջող է խփում քան գոլ։

  1. 96-րդ համարի երթուղայինը գնում է Օրդուբադ, Գյանջա, Բաքու…

14.Եվ վերջապես մենք հաղթելու ենք, քանի որ հակառակորդի մոտ բացակայում է խելքի ֆակտորը (Ա. Հ.)։

Ցանկը կարելի անվերջ համալրեր։

Վահե Թորոսյանի էջից:

ՀԱՅիՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՂԹԵԼ քանի որ.1. Առաջնագիծ գնալու համար ծանոթ է խառնում։2. Ձանձրանում է խփած տանկերի թիվը…

Gepostet von Vahe Torosyan am Mittwoch, 30. September 2020

 



Նման նյութեր