«Մենք չպետք է բացառենք, որ Հայաստանը կրկին բնաջնջման զոհ կարող է դառնալ»․ Կլաուդիո Ֆանտինի
Advertisement 1000 x 90

«Մենք չպետք է բացառենք, որ Հայաստանը կրկին բնաջնջման զոհ կարող է դառնալ»․ Կլաուդիո Ֆանտինի

Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան էջից:

Մինչ մեր տղաները մեկը մյուսի ետևից տապալում են հակառակորդների ԱԹՍ-ները, մեր ATC-ն զբաղված է արտասահմանյան մամուլի ուսումնասիրությամբ։

Հայկական Ճամփորդական Ակումբը

Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG

– ի պրոֆեսիոնալ թարգմանիչների հետ համատեղ ձեզ է ներկայացնում միջազգային մամուլի անցուդարձը։

Ի՞նչ են խոսում արտերկրի թերթերն ու հաղորդումները, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, այս և շատ այլ բաներ մեր կայքի հատուկ՝ լրահոս բաժնում։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #կասկածչկա

***

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պատերազմական բախումները մասշտաբային են դառնում և արդեն ներգրավում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան:

Հնարավոր միջազգային պատերազմ է սպասվում:

Reperfilar-ի հետ երկխոսության ընթացքում քաղաքական վերլուծաբան Կլաուդիո Ֆանտինին հայտարարեց. «Ադրբեջանի և Հայաստանի բանակները կռվում են, ուստի մոլորակի այդ անկյունում պատերազմ է»: Բացի այդ, Ադրբեջանն ունի բնական պաշարներ և ունի նավթ: Հայաստանը տարածքային առումով ավելի փոքր է, չունի այդ բնական պաշարները և ունի դեռևս հնուց եկող կոնֆլիկտ: Հայաստանը քրիստոնեությամբ մշակութային առումով նշանավոր երկիր է, և դա կապում է Ռուսաստանի հետ: Երկու երկրներն էլ կիսում են դավանանքը: Փոխարենը, ադրբեջանցիները թուրքմեն և մահմեդական ժողովուրդ են, ուստի նրանց բնական կապը Թուրքիայի հետ է»:

Այն հնարավորության մասին, որ հակամարտությունը սրվի և ներգրավվի Թուրքիան և Ռուսաստանը, նա ասաց. «Ռուսները շատ ավելի անտարբեր են: Նրանք այնքան էլ ուղղակի դուրս չեն գալիս այստեղ ամենաթույլ հատվածը հանդիսացող հայերին պաշտպանելու համար: Փոխարենը ՝ Թուրքիան դուրս է գալիս բացարձակ նախատրամադրվածությամբ։  90-ականների սկզբին այս հակամարտությունն առաջին անգամ բռնկվեց: Այդ ժամանակ Թուրքիան չէր ղեկավարվում ծայրահեղ կրոնական ազգայնականի կողմից, ինչպես հիմա: Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոփոխություն է մտցնում: Կան վարկածներ, որոնք ասում են, որ թուրքական օդուժի F-16- ը խոցում են հայկական օդուժի Սուխոյի ինքնաթիռները»:

Ֆանտինիի համար. «Այն, ինչը հաստատ է, Էրդողանը հայտարարում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին: Մինչ այժմ Ռուսաստանը չի ցուցաբերել նույն ջերմությունը պաշտպանելու Հայաստանը: Ռուսաստանը ռազմական բազա ունի Հայաստանի տարածքում: Բայց նույնիսկ հիմա շատ ավելի անտարբեր է»: «Սպասելիքն այն է, որ եթե Թուրքիան նախագծում է իրեն այնպիսի տարածաշրջանում, որը Ռուսաստանը համարում է իր ազդեցության գոտին, ինձ թվում է, որ Վլադիմիր Պուտինը, որը նույնպես ծայրահեղ ազգայնական է, պետք է ստիպված լինի քայլեր ձեռնարկել»:

Վերջապես, «Եթե Ադրբեջանին հաջողվի իր իշխանությունը պարտադրել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի վրա, չի բացառվում, որ հայերը հերթական անգամ դառնան ոչնչացման և էթնիկական զտումների զոհ», — խոսքն ավարտեց նա:

Նյութի աղբյուրը՝ https://www.perfil.com

✊✊✊??❤️

Gepostet von Arpine Petrosyan am Donnerstag, 1. Oktober 2020

 

 



Նման նյութեր