Տնտեսությամբ հետաքրքրվողները կփաստեն, որ բավական բարդ է ադրբեջանական կայքերում հավաստի տեղեկատվություն գտնելը:
Տվյալների փոխարեն մի գլուխ ծրագրեր են ու խոստումներ: Օրինակ հենց այս ամիս երկրի ղեկավարը նոր ծրագիր ներկայացրեց 2030թ-ին ՀՆԱ-ն կրկնապատկելու մասին:
Բայց բառացիորեն 2 օր հետո նրա նախարարներից մեկը հարցազրույցում ասեց, որ երկրի դատարաններում առկա 700 հազար գործերի կեսից ավելին ժամկետանց վարկերի մասին հայցեր են:
Այս երկրում վարկային միջին տոկոսադրույքը տարեկան 30-35 % է: Ուստի զարմանալի չէ, որ բնակչությունն ու տնտեսությունը «ճռռում» է վարկերի տակ:
Հնուց հայտնի է, որ պատերազմը բնակչությանը երկրի ներքին խնդիրներից շեղելու ամենահարմար միջոցն է:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից
Տնտեսությամբ հետաքրքրվողները կփաստեն, որ բավական բարդ է ադրբեջանական կայքերում հավաստի տեղեկատվություն գտնելը:…
Gepostet von Ara Galoyan am Donnerstag, 1. Oktober 2020