Նրա երազանքը դասախոս, հաղորդավար դառնալն էր. ես չեմ հավատում, իր հետ չպիտի նման բան լիներ. զոհված զինծառայող Սլավա Բադալյանի քույր. tert.am
Advertisement 1000 x 90

Նրա երազանքը դասախոս, հաղորդավար դառնալն էր. ես չեմ հավատում, իր հետ չպիտի նման բան լիներ. զոհված զինծառայող Սլավա Բադալյանի քույր. tert.am

Վերջին անգամ, երբ Սլավայի հետ խոսեցի, ինքը հարցնում էր, թե ինչ են խոսում այստեղ: Ես իրեն ոչ մի բաց բան չեմ ասել, ասել եմ, որ պատերազմական իրավիճակ է, ասել է գիտեմ, դա տեսնում եմ, երբ ամեն ինչ վերջանա, կպատմեմ իմ տեսածը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Սլավա Բադալյանի քույր Վիկտորիա Բադալյանը:

«Ինքն արդեն անվճար մագիստրատուրա էր ընդունվել, բանակից պիտի գար ու ուսումը շարունակեր: Ասում էր՝ այնքան եմ ուզում համ սովորեմ, համ դասախոս աշխատեմ, համ լուրերի հաղորդավար դառնամ, միջազգային վերլուծաբան: Իր երազանքները սրանք էին: Այսքան խելացի, այսքան շնորհալի, բառեր չեմ գտնում իրեն նկարագրելու համար, ես չեմ հավատում, իր հետ չպիտի նման բան լիներ»,- ասաց նա:

Նշենք, որ Սլավա Բադալյանը կարմիր դիպլոմով ավարտել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, անվճար ընդունվել մագիստրատուրա, որից հետո մեկնել է ծառայության:

tert.am