«Միջազգային հանրություն․․․ Ատում եմ այս երկու բառը». Գոհար Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Միջազգային հանրություն․․․ Ատում եմ այս երկու բառը». Գոհար Հայրապետյան

Միջազգային հանրություն․․․

Ատում եմ այս երկու բառը։ Միջազգային հանրությունը միշտ էլ ձևական բնույթ է կրել, մեկ երկու դատապարտող պաշտոնական հայտարարություն է արել և հանգիստ նայել, թե ինչպես են մարդկանց ոչնչացնում Սիրիայում, Լիբիայում և մի շարք այլ թեժ կետերում։

Հիմի միջազգային հանրությունը շոկի մեջ է․ իրենք սովոր էին, որ հայերին ավանդաբար կոտորում են թուրքերը, իսկ իրանք ու ռուսները մեզ քցում։ Սովոր էին, որ երբ օգնություն էինք խնդրում, Մուսա լեռան պաշտպանության ժամանակ ասում էին՝ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։

Ոչինչ, մենք ամուր ենք մեր լեռների պես․․․ Առանց ձեզ էլ կհաղթենք, իսկ հետո դուք վազեվազ հայտարարություններով հանդես կգաք, որովհետև հաղթողներին չեն դատում։

Հ․Գ․ Սակայն սա բոլորովին չի նշանակում, որ մեր դիվանագիտական ճակատը չպետք է օր ու գիշեր աշխատի այդ անդեմ ու անսիրտ միջազգային հանրության հետ։ Էն էլ ոնց պիտի աշխատեք, որ կապիտալիզացնեք մեր հաղթանակները։ Որ հերթական անգամ մեր հաղթանակները ու տղերքի արյունը չխուրդվի դիվանագիտական ճակատում։

Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

Միջազգային հանրություն․․․ Ատում եմ այս երկու բառը։ Միջազգային հանրությունը միշտ էլ ձևական բնույթ է կրել, մեկ երկու…

Gepostet von Gohar Hayrapetyan am Freitag, 2. Oktober 2020



Նման նյութեր