
Արցախի նախագահը մեկնում է առաջնագիծ: Վճռական օր է: Պետք է ԲԵԿՈՒՄ մտցնենք պատերազմի ընթացքի մեջ՝ հակառակորդին պարտադրելով խաղաղության:
Դրան հասնելու համար, վստահ եմ, մեր զինված ուժերը քննարկում են պատժիչ ու անհամաչափ հարված հասցնելու հնարավորությունը:
Քանի դեռ Ադրբեջանը չի զգացել շոշափելի կորստի զգացողությունը, պահպանելու է իր սանձարձակ պահվածքը նաև հետագայում:
Եթե այդ պետությունը և նրա ղեկավարությունը չեն հասկանում մարդկային լեզուն, ձգտում են պատերազմով հաղթել մեզ, պետք է ստանան արժանի պատասխան:
Եկեք հստակ գիտակցենք, որ այս հարցը պետք է լուծի մեր սերունդը, ուրեմն, եթե մեզ պարտադրվել է այս պատերազմը, եկեք արժանապատվորեն լուծենք մեր առջև դրված խնդիրը:
Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1459788190889814&id=100005759414165