Մենք մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ռազմաճակատ մեկնած Լիդիանի աշխատակիցներին, մեր համայնքների բազմաթիվ բնակիչներին, սահմանին կանգնած մեր զինվորին
Advertisement 1000 x 90

Մենք մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ռազմաճակատ մեկնած Լիդիանի աշխատակիցներին, մեր համայնքների բազմաթիվ բնակիչներին, սահմանին կանգնած մեր զինվորին

Վստահ ենք, որ բոլորիս ուշադրությունը սևեռված է մեր երկրում տիրող իրավիճակին, և որ բոլորիս` այդ թվում նաև մեր և մեր աշխատակիցների ջանքերն ու հնարավորություններն ուղղված են առաջնագծում կանգնած մեր տղաների թիկունքն ամրապնդելուն և աջակցելուն։ Չնայած դրան, այսօր ստիպված ենք նաև արձագանքել որոշ ակտիվիստների տարածած անհեթեթությանը, թե Լիդիանն Ամուլսարի տարածքում տեխնիկա է տեղաշարժում ու դա «սադրանք» է։ Դժվար է հավատալ, որ նույնիսկ երկրի համար այս ծանր օրերին, ոմանք միևնույն է շարունակում են Լիդիանի դեմ իրենց պատվերի կատարումը։ Նույնիսկ այս օրերին։

Սադրանքը երկրի տնտեսության ու պետության դեմ հետևողականորեն իրականացվող դիվերսիան է, որին արդեն երկու տարի մասնակցում են ակտիվիստները։ Ամուլսարի տարածքում աշխատելը և զինվորի թիկունքն ամրապնդելը Լիդիանի լիարժեք իրավունքն ու պարտականությունն է` հատկապես այս օրերին։ Մենք այս պահին ճիշտ չենք համարում խոսել, թե ինչ նպատակով է օգտագործվել և օգտագործվում Լիդիանի տեխնիկան, քանի որ բաներ կան, որ առավել կարևոր են, քան անձի կամ ընկերության շահը: Միայն ժամանակը ցույց կտա, թե ով և ինչ նպատակով էր իրականցնում «սադրանք» պետության, երկրի, տնտեսության դեմ։

Մենք մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ռազմաճակատ մեկնած Լիդիանի աշխատակիցներին, մեր համայնքների բազմաթիվ բնակիչներին, սահմանին կանգնած մեր զինվորին: #Հաթելուենք ու միասին #կառուցելուենք մեր երկրի ամուր տնտեսությունը։

Lydian Armenia

Վստահ ենք, որ բոլորիս ուշադրությունը սևեռված է մեր երկրում տիրող իրավիճակին, և որ բոլորիս` այդ թվում նաև մեր և մեր…

Gepostet von Lydian Armenia am Freitag, 2. Oktober 2020



Նման նյութեր