Քանի որ այս օրերին վարձկանների մասին զրույցները դարձել են ավելի ակտուալ մի երկու բան գրեմ դրա հետ կապված: Կարծում եմ կարևոր:
Վարձկան զինվորը համարվում է աշխարհի երկրորդ հին մասնագիտությունը: Առաջինը գիտենք որն է: Մեր օրերում, վարձկան զինվորականների մի ահռելի ինդուստրիա է գործում աշխարհում, որում փողերի շրջանառությունը տրիլիոնների է հասնում:
Այս վարձկանների ծառայություններից օգտվում են և ամերիկացիները, և ռուսները, և բոլոր նրանք ովքեր կարողանում են վճարել, մի խոսքով ովքեր լիքը փող ունեն:
Եվ ռազմական մասնագետների կարծիքով այդ վարձկանները կարող են փող ունեցող կողմի համար մարտի դաշտում մեծ կշիռ ավելացնել: Նկատենք, որ ներկայի վարձկանները ուղղակի զենք բռնող աբորիգեններ չեն: դրանք հատուկ ուժերի կողմից մարզված զինվորներ են, որոնք գումար են աշխատում սպանելով:
Օրինակ, Սիրիայում այս տարիներին վարձկաններ են վարժեցրել ու աճացրել, և՛ ամերիկացիները, և՛ ռուսները, և՛ թուրքերը, և՛ այլոք: Սիրիայում պատերազմը վաղուց վերածվել է ոչ թե ինչ-որ գաղափարների ու ազատության շուրջ պատերազմի այլ ուղղակի շահերի բախման մարտադաշտի, որը օգտագործելով յուրաքանչյուր կողմ իր պետության շահերն է առաջ տանում:
Այս ամենը ինչի համար եմ ասում: Մեր դեմ բերած վարձկանները, ենթադրաբար թուրքերի կողմից կամ ազերների, հնարավոր է, որ մարզվել են կամ ամերիկացիների կամ ռուսների ձեռամբ. Ամենևին պարտադիր չէ, որ դրանք հենց թուրքերինը լինեն:
Այս առումով մի կարևոր բան կա, որ մենք պետք է հասկանանք: սա մեզ համար գոյամարտ է, բայց մնացյալ կողմերի համար փող աշխատելու և իրենց շահերը առաջ տանելու հերթական հարթակ:
Մենք չպետք է թողնեինք, որ այս օրին հասնեինք, և իհարկե սա կարելի էր կանխատեսել և կանխել: Այսինքն երկիր կառուցելով, տնտեսություն ու բանակ հզորացնելով, սեփական ռազմական արդյունաբերությունը ստեղծելով ու որ շատ կարևոր է սեփական ժամանակակից օդուժը ունենալով մենք կարող էին կանխել ներկա վիճակը:
Այս պահին մեր զինվորների կյանքի հաշվին, ինչպես արդեն նշեցի, որոշ կողմեր իրենց շահերն են առաջ տանում, և մեր կյանքերի հաշվին նաև փող են աշխատում: Դրանցից են, Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, մի շարք եվրոպական երկրներ և անուղղակի ձևով նաև ԱՄՆ:
Հապա, որն է լուծումը և ինչպես մենք պետք է հակազդենք: Կարծում եմ, որ այս պայմաններում ուղղակի ազնվաբար մարտ մղելը մեր օգտին չէ, քանզի հակառակորդին հենց դա էլ պետք է: Քանի որ նա շարունակաբար մեզ վրա կարող է բերել հազարավոր վարձկաններ. Դե գիտենք, միլիարդներ ունի նավթային ռեսուսրներից գոյացած և տարիներ շարունակ պատրաստվել է այս օրվան: Կնշանակի մենք պետք է այդ ռեսուսրի դեմը առնենք:
Օրինակ, մեր երկրի նախագահի դերում հանդես եկով Սարգսյանը արդեն որերորդ անգամ օտար լրատվամիջոցներով հավաստիացնում է, թե մենք ադրբերջանական նավթամուղը չենք ուզում վնասել, ինչը իմ համոզմաբ սխալ մոտեցում է:
Թուրքերը գիտակցելով դրա դերը, դիտավորյալ են շեշտադրումներ անում, թե իբր մենք ուզում են դա վնասել, որպեսզի մեզ հեռու պահեն այդ մտքից: Կարծում եմ, որ մենք պետք է հենց հակառակը անենք: Այսինքն, պատրաստ լինենք դա ինչ-որ պահի շարքից հանելու:
Սա պետք է անել հետևյալ պարզ պատճառով:
Եվրոպան որ այդ նավթամուղից օգտվում է, հենց նույն այս պահին սնում է Ադրբեջան կոջեցյալ քվազի-պետության վարձկաններին: Հետևաբար նրանք, կրկին իմ համոզմամբ, պարտավոր են միջամտել, և չթողնել, որ դրանք մեզ վրա վարձկաններ բերեն, այլապես նրանք պետք է զրկվեն նավթից: Իսկ դա կնշանակի ռուսական նավթից և գազից ավելի մեծ կախվածություն, որը իհարկե նրանք չեն ուզում:
Հետևաբար, կարծում եմ, որ մենք եվրոպական աշխարհին պետք է հստակ հաղորդագրություններ տանք առ այն, որ եթե նրանք շարունակելու են սնուցել Ադրբեջան կոչեցյալ տեռորիստական քվազի-պետությանը, և այս ամենում ուղղակի դիտորդի դեր զբաղեցնել, ապա նրանք էլ մեզ հետ այս պատերազմից պետք է կրեն որոշակի վնասներ:
Հուսով եմ, ՊՆ ռազմական պլանավորման հատուկ օղակները տիրապետում են աշխարհում տիրող այս ոլորտի հարաբերություններին, և ինչ-որ պահի կգան նրան, որ մենք պետք է նախահարձակ լինենք, այլապես զուտ պաշտպանության դեպքում, դրա գինը շատ թանկ է լինելու մեզ համար: Պատերևազմը նաև քաղաքականություն և առևտուր է, և դա մենք պետք հասկանանք ու մեր օգտին ծառայեցնենք: Մենք խաղաքարից պետք է դառնանք խաղավար:
հ.գ.
Այս տեսանյութը շուրջ տաս ամիս առաջ է նկարվել, պատմում է Աֆրկայում և այլուր ռուսական վարձկանների մասին: Նայել 1-ից մինչև 13 րոպեներ: https://www.youtube.com/watch?v=kI5k1TXikqs&t=791s
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Քանի որ այս օրերին վարձկանների մասին զրույցները դարձել են ավելի ակտուալ մի երկու բան գրեմ դրա հետ կապված: Կարծում եմ…
Gepostet von Hovhannes Avetisyan am Samstag, 3. Oktober 2020