ԱԱԾ. պաշտոնական պարզաբանում
Advertisement 1000 x 90

ԱԱԾ. պաշտոնական պարզաբանում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

#ԱԱԾ

Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հրատապ կերպով, հայտնաբերվել են քաղաքացիների կողմից նկատված երկու օտարերկրացիները:

Համապատասխան պարզաբանումների ընթացքում նշված անձանց՝ հակառակորդի հետ կապ ունենալու, տեղի ունեցող հակամարտությանն առնչվելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:

Պարզվել է, որ նրանք Ուզբեկստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ են, դեռևս 2020 թվականի մարտ ամսից հանգամանքների բերումով և ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երևանում, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող զգոնության համար և նրանց կրկին հորդորում, որ կասկածելի անձանց ու երևույթներ նկատելու դեպքում առաջնային կերպով հայտնեն պատկան մարմիններին:

https://bit.ly/3jEZplb

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ #ԱԱԾԵրևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության…

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Samstag, 3. Oktober 2020