Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջնագիծ մեկնած նախագահի հետ ամեն ինչ կարգին է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:
«Քանի որ նախագահի առաջնագիծ գնալը, մեղմ ասած, մտահոգել է շատերին, տեղեկացնեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը»,- գրել է նա։