
Facebook-ի օգտատերերը հայտնել են վնասակար ծրագրային ապահովման ակտիվացման մասին, որը հրապարակում է տեսանյութ օգտատերերի անունից, նշում է ընկերներին և հրապարակում հաղորդագրություններ, հայտնում է gazeta.ru-ն:
Այդ հղմանը առնչված օգտատերերի մեծ մասը գրանցված են Ուկրաինայում, սակայն տուժածների մեջ կան նաև ռուսական օգտատերեր:
Սոցիալական ցանցի օգտատերերին ծանուցումներ են գալիս նրանց ընկերների կողմից՝ իբր նրանց նշել են լուսանկարում կամ տեսանյութում:
Այդպիսի դեպքերում անվտանգության փորձագետները խորհուրդ են տալիս անտեսել հղումները և նորացնել հակավիրուսային ծրագրային ապահովումները: