Ռազմական փորձագետ․ «Ղարաբաղում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման համար Բաքվին միջազգային տրիբունալ է սպառնում»
Advertisement 1000 x 90

Ռազմական փորձագետ․ «Ղարաբաղում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման համար Բաքվին միջազգային տրիբունալ է սպառնում»

Ղարաբաղում ռազմական բախումների ընթացքում Բաքուն անցել է ռազմական նպատակահարմարության կարմիր գիծը՝ Երևանի դեմ կիրառելով օպերատիվ-մարտավարական համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կասետային զինամթերք, նշում է ռազմական փորձագետ Դմիտրի Լիտովկինը։

Հայաստանի ՊՆ-ի տվյալներով՝ Ադրբեջանը հայկական զինված ուժերի դիրքերին հարվածելու նպատակով գործի է դրել «Точка-У» հրթիռային համալիրներ, որոնք համարվում են բարձր ճշգրտության համալիրներ,- հոդվածում նշում է ռազմական փորձագետը։  «Точка-У» համալիրը նախատեսված է հրապարակային նպատակներ իրականացնելու համար՝ կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներ մինչև 120 կմ հեռավորության վրա։ Սակայն դրա կիրառումը բնակելի վայրերում հանգեցնում է քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման։

«Նրա հարվածը թեև կետային է, սակայն, միևնույն է, տարածվում է մեծ մակերեսով։ Այսինքն՝ բացի ինչ-որ ռազմական օբյեկտ ոչնչացնելուց՝ ոչնչացվում է շրջակա ամեն կենդանի բան»,- նշում է Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինը։

«Точка-У»-ն զանգվածային ոչնչացման զենքերի դասին չի պատկանում, այդ տերմինը կիրառվում է միջուկային ռազմամթերքի վերաբերյալ։ Այնուհանդերձ՝ իր ազդեցությամբ դրա հարվածը շատ նման է տեղային ապոկալիպսիսի։

«Եթե նկատի ունենաք ոչ միայն համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչպիսին է ТОС-1 «Բուրատինո»-ն, որը Բաքուն կիրառում է Ղարաբաղում, այլև, ինչպես պարզվել է՝ Սիրիայից ժամանած մի քանի հազար արաբ վարձկանների առկայությունը, ապա կարելի է ասել, որ իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու նպատակով Ադրբեջանի վարած «ազատագրական պատերազմը» շատ արագ վերածվել է պատժիչ գործողությունների Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ։ Իսկ դա արդեն ռազմական հանցագործության կատեգորիային է պատկանում, ինչի համար Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխան է տալու միջազգային դատարանի առաջ»,- նշում է հոդվածի հեղինակը։

Փոխանցում է ng.ru-ն։

ilur.am