Իրականում խնդիրը Ալիևի համար բավականին լուրջ է ու պատահական չէ, որ վերջին օրերին սկսեցին ակտիվորեն տարածել Արցախում գյուղեր գրավելու վերաբերյալ տեղեկատվություն ու Բաքվում նշել «հաղթանակը»։
Ալիևից պահանջում են ցույց տալ 10 օր տևող աննախադեպ ծավալի ռազմական գործողությունների արդյունքները, ավելին պահանջում են ցույց տալ հաղթական արդյունքներ։
Չէ, որ Ալիևի կլանը վերջին 20 տարին իր հասարակությանը համոզել է, որ երկրի հարստությունը վաճառում է, որ զենք գնի Ղարաբաղի «ազատագրման» համար։
Ավելին, իրենց հասարակությանը ինտենսիվ համոզել են, որ արդեն այն աստիճանի հզոր զինված բանակ ունեն, որ մի քանի օրվա, կամ անգամ ժամերի հարց է Ղարաբաղի «ազատագրումը»։
Հիմա եկել է հաշվետվություն ներկայացնելու ժամը, բայց արդյունք չկա․․․
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից:
Իրականում խնդիրը Ալիևի համար բավականին լուրջ է ու պատահական չէ, որ վերջին օրերին սկսեցին ակտիվորեն տարածել Արցախում…
Gepostet von Derenik Malkhasyan am Sonntag, 4. Oktober 2020