Նամակում իբր Օնիկ Գասպարյանի կոչն է, որում նաև Արայիկ Հարությունյանի ու Դավիթ Տոնոյանի մասին է գրված։
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հորդորում է անտեսել իր անունով բացված կեղծ էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։
«Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։ Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Էլեկտրոնային հասցեից, որում ներառված են ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի անունն ու ազգանունը, տարածվել է իբրև թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կոչը, որում նաև այսպիսի նախադասություն կա. «Մենք կորցրինք Արայիկ Հարությունյանին և Դավիթ Տոնոյանին»:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3299011693468301


