Երևանի հ. 98 հիմնական դպրոց. Ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար պայքարում իր կյանքը զոհաբերել է մեր դպրոցի շրջանավարտ Էդգար Աղաբաբյանը։
Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին Էդգարի հարազատների խոր վիշտն ու կմեղմեին նրա անդառնալի կորստյան ցավը։
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի նրա հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի նրա հարազատներին: Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Էդգարի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1773390832798680&id=310940315710413







