Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը հոկտեմբերի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առավոտյան Արծրունի հետ քննարկեցինք սոցցանցերում հարազատների կողմից իրենց զինվորին գտնելու հույսով նրանց նկարները հրապարակելու թեման։ Շատ մայրեր ու քույրեր են գրում՝ խնդրելով, որ զինվորի նկարը հրապարակեմ, փնտրենք, գտնենք։ Խորապես հասկանալով բոլոր մայրերի, քույրերի ու հարազատների անհանգստությունը ու հաշվի առնելով, որ սա անսահման նուրբ հարց է, եկեք սառը գլխով միասին հասկանանք, որ եթե, օրինակ, մի շաբաթ մեր զինվորից լուր չունենք, ապա հնարավոր է, որ․
1․ Գտնվում է առաջնագծում, որտեղ, հատկապես լեռնային դիրքերում նույնիսկ խաղաղ պայմաններում կապ չկա։
2․ Կապ կա, բայց հրամայված է անջատել հեռախոսները, որևէ մեկի հետ չխոսել, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու։
3․ Տղաները օրերով առաջնագծում են, կարևոր հանձնարարություն են կատարում, հեռախոսի մարտկոցները նստել են, հոսանք չկա, լիցքավորելու հնարավորություն չկա կամ էլ կա, բայց դրա ժամանակը չէ։
Ես փորձեցի ներկայացնել երեք օբյեկտիվ պատճառ։ Վստահ եմ, որ կարելի է ավելացնել ևս մի քանիսը, բայց դրանից էական բան չի փոխվի։
Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ պատերազմ է, ու հնարավոր են նաև դրանից բխող այլ դեպքեր, օրինակ, ինչպես անցյալ շաբաթ եղավ, երբ զինվորի անունը նշվել էր զոհվածների ցուցակում, բայց հետո պարզվեց, որ միայնակ անելանելի իրավիճակում է հայտնվել, ու մեկ-երկու օր հետո ընկերները, օգնություն կանչող ձայները լսելով, կարողացել են գտնել նրան։
Երկար չեմ գրի այս մասին, կարծում եմ՝ ամեն բան պարզ է։ Հետևաբար, եկեք միասին հասկանանք, որ զինվորի նկարը ֆեյսբուքում հրապարակելով նրան չենք կարող գտնել։ Ավելին, վստահեցնում եմ, որ երբ զինվորը հայտնվի ու տեսնի, որ ֆեյսբուքում իրեն ենք փնտրում, դրանից հաստատ լավ չի զգա։ Մնում է միայն սպասել, համբերել։
Ուժ ու համբերություն բոլորիս, մեր մայրերին ու քույրերին։
Փա՛ռք մեր զինվորներին, փա՛ռք մեր բանակին։
#ՀաղթելուԵնք
ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐԱռավոտյան Արծրունի հետ քննարկեցինք սոցցանցերում հարազատների կողմից իրենց զինվորին գտնելու հույսով նրանց…
Gepostet von Edgar Harutyunyan Photography am Montag, 5. Oktober 2020