Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները
Advertisement 1000 x 90

Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները

Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները: Այս մասին հաղորդում ria.ru-ն:

Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ընկերության կողմից նոր ծրագրային թարմացման միջոցով կարգելափակվի սմարթֆոնի լիցքավորվելու հատկությունը և սարքը կանջատվի բջջային ցանցից: «Galaxy Note 7 սմարթֆոնն այսպիսով կզրկվի շարժական սարք լինելու հնարավորությունից»,-հայտնել են Samsung ընկերությունից:

Սմարթֆոնների այս մոդելի համար ծրագրակազմի թարմացումը կիրականացվի դեկտեմբերի 19-ից:

Այս տարվա հոկտեմբեր ամսին Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների պայթելու հետ կապված խնդրի պատճառով ընկերությունը համաշխարհային շուկայից հետ է կանչել 2.5 միլիոն նշված մոդելի սմարտֆոն է: