Էս օրերին ընկերներս բոլորը ինչ-որ բան անում են ֆռոնտի համար։ Ամեն մեկը իր ուժերի, կարողությունների ու հնարավորությունների մաքսիմումի վրա։ Մեծ մասը լուռ, ուղղակի գիշերը ուժասպառ գալիս են, գրկում եմ, սփոփում եմ, տաք չայ եմ տալիս, ճանապարհում էլի հետ գործ անելու։ Լսում տարբեր-տարբեր մարդկային պատմություններ։ Էդ էլ ցավոք իմ մաքսիմումն ա, որ կարող եմ հիմա իրանց համար անել։ Իսկ էրեխես գիշերանոցս պահել ա իրա շորերի արանքը, հանում գրկում ա, էլի պահում հետ։ Ինչ լավ ա, որ ինքը չի հասկանում, ինչ ա կատարվում…
Անժելա Էլիբեգովայի էջից:
էս օրերին ընկերներս բոլորը ինչ-որ բան անում են ֆռոնտի համար։ Ամեն մեկը իր ուժերի, կարողությունների ու…
Gepostet von Anzhela Elibegova am Dienstag, 6. Oktober 2020