Մեր այս ծանր օրերում դրսևորվում է բացառիկ ազգային համերաշխություն, որին խորապես մասնակցում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները
Advertisement 1000 x 90

Մեր այս ծանր օրերում դրսևորվում է բացառիկ ազգային համերաշխություն, որին խորապես մասնակցում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները

Մեր այս ծանր օրերում դրսևորվում է բացառիկ ազգային համերաշխություն, որին խորապես մասնակցում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները։

Այդ թվում են համեստագույն աշխատավորները՝ մոլոկանները։ Մոլոկաններն իրենց արած գործերի մասին խոսել չեն սիրում։ Հիմնականում հրաժարվում են տեսախցիկի առաջ խոսելուց։ Սակայն անցնող օրերի ընթացքում, համայնքի ջանքերով տրամադրել են՝ շինտեխնիկա, գեներատորներ, սնունդ, դեղորայք, հագուստ, մի խոսքով, էն ամենն ինչ կարող են ու հնարավոր է։ Ընկերներիցս մեկը պատմեց, որ տան վերջին պահածն էլ հանում–բերում են ու կատեգորիկ հրաժարվում են այդ մասին բարձրաձայնելուց։

Չեմ կարող շնորհակալ չլինել մեր կողքին ապրող ազգային փոքրամասնություններին։

Ի տարբերություն մեր արևելյան հարևանների, թերություններով հանդերձ, Հայաստանում կարողացել ենք ստեղծել ապրող բոլոր ժողովուրդների համակեցության դրական մթնոլորտ։

Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից:

Մեր այս ծանր օրերում դրսևորվում է բացառիկ ազգային համերաշխություն, որին խորապես մասնակցում են Հայաստանում ապրող ազգային…

Gepostet von Vahram Toqmajyan am Dienstag, 6. Oktober 2020



Նման նյութեր