Էթիկայից զուրկ պատգամավորները որոշել են էթիկայի դասեր տալ լրագրողներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էթիկայից զուրկ պատգամավորները որոշել են էթիկայի դասեր տալ լրագրողներին

Էթիկայից զուրկ պատգամավորները որոշել են էթիկայի դասեր տալ լրագրողներին։

Հերիք չի 5-րդ ալիքով Ֆրանս 24-ի թարգմանած նորմալ, պրոֆեսիոնալ նյութը պատգամավոր Artur Hovhannisyan-ը համեմատել էր haqqin.az-ի հետ, այսինքն, անտեղի, անհիմն, ըստ իր ու իմ քայլական քմահաճույքի ատելության հոսք ուղղել դեպի լրատվամիջոց, հիմա էլ, երբ արածի համար հարց են տալիս, ասում ա՝ լրագրության էթիկայի կանոններ սովորեք։

Մյուս պատգամավորը`Kristine Poghosyan-ն ա, որը զոռով, խփելով իջացնում ա լրագրողի միկրոֆոնն ու ասում այս օրերի շուտասելուկը, թե հիմա այդ հարցի ժամանա՞կն ա։ Նա պաշտպանում ա իր գործընկերոջը հարցից խուսափելու, իսկ վերջում էլ խրոխտ բղավում․ «Ո՞վ ա վաբշե ձեզ թողել ներս, որ տենց պահեք»։

Հիշենք, որ Քրիստինե Պողոսյանն այն պատգամավորն է, որը վստահ էր, որ դատավոր Հրայր Թովմասյանը դատական իշխանության ներկայացուցիչ չի, ու այնքան է սիրում Նիկոլ Փաշինյանին, որ եթե բյուջեի ծագրում գրված լիներ միայն մեկ նախադասություն, որ ամեն ինչ լավ է լինելու, նա կողմ կքվեարկեր։ Նա է այդպես ասել։

Միջադեպին մասնակցում ա նաև պատգամավոր

Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan-ը, որն ԱԺ ամբիոնից Հայաստանի բարեկամ երկրին կոչել էր «ավտորիտար բնույթի Իրան»։ Հիմա էլ որոշել ա լրագրողի գործունեությունը, հարց տալը կոչել սադրանք։

Այս ամենը համադրելով՝ ակնհայտ պատասխանով հակադարձ հարց ա առաջանում՝ Ո՞վ է այս պատգամավորներին ներս թողել, որ տենց իրենց պահեն։

Լրագրողին ամուր նյարդեր եմ մաղթում՝ շատ լավ իմանալով, թե ինչ ա նշանակում վեճի մեջ ընկնել մարդկանց հետ, որոնք իրենց արարքներին ու ասածներին պատասխան տալու փոխարեն մարդկանց վրա են հարձակվում:

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Էթիկայից զուրկ պատգամավորները որոշել են էթիկայի դասեր տալ լրագրողներին։Հերիք չի 5-րդ ալիքով Ֆրանս 24-ի թարգմանած…

Gepostet von Հովհաննես Իշխանյան am Dienstag, 6. Oktober 2020



Նման նյութեր