«Ռազմինֆո». Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ռազմինֆո». Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։

Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը Razm.Info-ի տվյալների համաձայն հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։ Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250–300 հոգի։

Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։

ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում զորանոցներից մեկը, գարաժը և պահեստը։

Կից արբանյակային լուսանկարում հենց այդ բազան է։ Երկրորդ նկարում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը հենց մեր հարվածի տեղում կանգնած՝ տարիներ առաջ բազա այցի ժամանակ։

ՊՆ տեսանյութը. https://www.youtube.com/watch?v=PmHvvioW-Jo

Թշնամու զորամասի կորդինատները.

40° 5’30.63″N

47° 3’46.02″E

Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու…

Gepostet von Razm.Info am Mittwoch, 7. Oktober 2020

 



Նման նյութեր